National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.06.2013
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվեցին «ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության վերաբերյալ քննարկումները
1 / 4

Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2012 թվականին ՀՀ պետական բյուջեից գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներին հատկացված ֆինանսական միջոցների եւ ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց կատարված հատկացումներն ու ծախսերը, իսկ ոլորտների պատասխանատուները՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը, ներկայացրին իրենց կառույցներում իրականացված ծրագրերն ու ուղղությունները, ծավալված հարցուպատասխանի ընթացքում անդրադարձան նաեւ առաջիկա աշխատանքերին, պատասխանեցին պատգամավորների հարցերին:

Հանրապետության գլխավոր գանձապետի տեղեկացմամբ՝ հաշվետու տարում կրթության ոլորտին հատկացվել է 104,1 մլրդ դրամ, որից օգտագործվել է 102,9 մլրդ դրամը: Իրականացվել են նախատեսված բոլոր ծրագրերը:

Միջնակարգ կրթությանը հատկացվել է 49 մլրդ դրամ, նախադպրոցական եւ տարրական կրթության համար օգտագործվել է 22.2 մլրդ դրամ, իսկ բարձրագույն կրթությանն ուղղվել է 7,8 մլրդ դրամ: Այս ծրագրերի կատարողականը կազմել է 100 տոկոս:

4,1 մլրդ դրամի շրջանակներում հիմնանորոգվել են հանրապետության 71 դպրոցներ: «Հանգիստ եւ սպորտ» հոդվածներով հատկացվել է 1,4 մլրդ դրամ, մշակութային ծառայություններ հոդվածով նախատեսվել եւ հատկացվել է 14,9 մլրդ դրամ: Կատարողականը կրկին 100 տոկոս է:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը նախորդ տարվա բյուջեով հատկացվել է 31 մլրդ 952 մլն դրամ, իրականացված 70 ծրագրերի կատարողականը կազմել է 96,8 տոկոս: Բացի այս՝ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 620 մլն դրամ, որն օգտագործվել է ամբողջությամբ:

Գիտության պետական կոմիտեն իրականացրել է 65 ծրագիր՝ ծախսելով 9 մլրդ 111 մլն դրամ: Կատարողականն այստեղ 99,1 տոկոս է:

ՀՀ սփյուռքի մնախարարությունն իրականացրել է 14 ծրագիր՝ ծախսելով 722,4 մլն դրամ: Կատարողականը կազմել է 94,8 տոկոս:

ՀՀ մշակույթի նախարարությունն իրեն հատկացված 14 մլրդ 353 մլն դրամով իրականացրել է 42 ծրագիր, իսկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունն իր գործունեությունն իրականացրել է՝ ունենալով 4,7 մլրդ դրամ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հատկանշական համարեց , որ բոլոր նախարարություններում ծրագրերն իրականացվել են գրեթե 100 տոկոսով՝ բացառությամբ սոցիալական փաթեթով ապահովագրության, որը թերակատարվել է:

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին հաշվետու տարում հատկացվել է 3,2 մլրդ դրամ, որն օգտագործվել է ամբողջությամբ: 3,3 մլրդ դրամ հատկացվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերությանը. կատարողականը կազմել է 99,8 տոկոս:

Նույն օրը ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության, մանկության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2012 թվականին առողջապահության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` ծախսերի ուղղվածությունը:

2012 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով առողջապահության նախարարությանը հատկացված 67 մլրդ 390 մլն դրամից օգտագործվել է 64.8 մլրդ դրամը: Առողջապահության նախարարությունը իրականացրել է 65 ծրագիր, կառավարության պահուստային ֆոնդից եւս հատկացվել են ֆինանսական միջոցներ: Արտաբյուջետային հաշիվներով իրականացվել է 8 ծրագիր:

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի խոսքով՝ 2012 թվականին ազգաբնակչության մեկ շնչի հաշվով առողջապահության ծախսերը կազմել են 20.000 դրամ: 2012 թվականին խիստ հսկողություն է սահմանվել բուժօգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆինանսական հոսքերի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, որի նպատակն էր կանոնակարգելու եւ առավել կանխատեսելի դարձնելու ազգաբնակչության կողմից բուժօգնության սպասարկման համար կատարվող ծախսերը, լեգալացնելու ստվերային վճարումները, բարձրացնելու բուժաշխատողների աշխատավարձերը եւ շարունակելու ոլորտում իրականացվող ծրագրային բարեփոխումները: Հիմնական թիրախը 2012 –ին շարունակել է մնալ բուժօգնության առաջնային օղակը, որի համար հատկացվելէ 23 մլրդ 100 մլն դրամ:

2012-ին շարունակվել է տեղամասային սկզբունքով աշխատող բուժաշխատողների` ըստ կատարած աշխատանքի որակի գնահատման ցուցանիշների, խրախուսական, հավելյալ ֆինանսավորման ծրագիրը :

Հանրապետությունում բացված հեմոդիալիզ իրականացնող նոր կազմակերպությունների շնորհիվ ավելացել է մատչելությունը: Պլանավորած 508 հիվանդի փոխարեն, տարվա վերջին սպասարկվել է 552-ը, որի արդյունքում լրացուցիչ 122 մլն դրամ այլ ծրագրերից հատկացվել է այդ ծրագրին:

Շտապօգնության ծառայությունների բարեփոխումների արդյունքում եւս նկատվել է մատչելիության բարձրացում: 2012-ին սպասարկվել է 428.000 կանչ՝ ծախսելով 2 մլրդ 900 մլն դրամ: Դիսպանսերների եւ բուժհաստատությունների միջոցով բնակչության արտոնյալ խմբերում ընդգրկված 320 հազար անձանց անհրաժեշտ դեղեր ապահովելու համար պետական բյուջեից հատկացվել է 4 մլրդ դրամ: Հոգեկան հիվանդների, չարորակ գոյացություններով հիվանդների, շաքարային եւ ոչ շաքարային դիաբետի բուժման համար ձեռք են բերվել բարձր արդյունավետությամբ դեղեր: Հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերման համար ծախսվել է 27 մլրդ 100 մլն դրամ, կատարողականը կազմել է 99.7 տոկոս: Մոր եւ մանկան առողջության համար ծախսերը կազմել են 13.4 մլրդ դրամ՝ հիվանդանոցային ծախսերի կեսը:

9 մլրդ 400 մլն դրամ ծախսվել է ուռուցքաբանական, արյունաբանական, հոգեկան, ինֆեկցիոն, տուբերկուլյոզի եւ այլ մասնագիտացված բուժօգնության ծառայությունների ձեռքբերման համար:

Անապահով խավի բժշկական սպասարկման համար ծախսվել է 4 մլրդ 300 մլն դրամ: Անապահովության 36 եւ ավելի միավորներ ունեցող 61 նպաստառուի, 170 երեխայի սրտի վիրահատությունները ամբողջապես փոխհատուցվել են պետության կողմից:

2012 թվականին շահագործման է հանձնվել Գյումրու բժշկական կենտրոնը, վերանորոգման աշխատանքներ են սկսվել մարզերի 13 ամբուլատորիաներում, սկսվել են Մեղրի, Կապան, Աբովյան, Բերդ բժշկական կենտրոնների հիմնանորոգման աշխատանքները:



20.05.2024
Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին: Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփին...

20.05.2024
Ազգային ժողով է այցելել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը
Խորհրդարանական հարթակում մեր երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են. ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը` ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժող...

20.05.2024
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՊ ընթացիկ եզրակացությունը
Կոշտ կենցաղային թափոնների կառավարման պետական քաղաքականության հիմնական նպատակները եւ դրանց հասնելու  ուղիները սահմանված են քաղաքականության փաստաթղթերում, բայց կարելի է արձանագրել, որ ունեցած իրավիճակը, օրենսդրությամբ սահմանված քաղաքականության միջոցառումների նպատակները չեն իրագործվել, հետեւաբար, ...

20.05.2024
Մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Մայիսի 20-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քն...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդությա...

20.05.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմ...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գե...

20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am